Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Աշխարհում ընթացող զարգացումներն ի՞նչ կապ ունեն Հայաստանի հետ»

«Աշխարհում ընթացող զարգացումներն ի՞նչ կապ ունեն Հայաստանի հետ»
04.12.2015 | 01:32

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Ընդդիմության մի հատվածը «խաղաղ անհնազանդություն» է հայտարարել և նստացույցի մեկնարկը տվել: Իշխանությանը մտահոգո՞ւմ է քաղաքական այսպիսի զարգացումը:
-ՈՒզում եմ հասկանալ նրանց իրական նպատակը. ուզում են Սահմանադրությունը փոխվի՞, թե՞ ոչ: Եթե ուզում են Սահմանադրությունը չփոխվի, ՀՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հաշվին ԱԺ-ում էլի ունենալու է մեծամասնություն: Իսկ եթե ուզում են իշխանությունը փոխվի, միակ ճանապարհը Սահմանադրությանը «այո» ասելն է, որպեսզի մեծամասնականով պատգամավորներ չունենանք, և ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն ձևավորելու լուրջ հիմքեր չունենա:
-«Նոր Հայաստանի» նպատակը մինչև հանրաքվեն իշխանափոխություն անելն է:
-Ընտրությա՞ն ճանապարհով, թե՞ օրենքով արգելված այլ ձևերով: Եթե օրենքով արգելված ճանապարհն են ընտրելու, լինելու է նաև օրենքին համահունչ պատասխան:
-Սահմանադրական հեղաշրջում են խոստանում:
-Սահմանադրությունը դա թույլ չի տալիս, կան մարմիններ, որոնք նման քայլերին համարժեք գործողություններ կձեռնարկեն:
-Դիտարկելով հարթակում կանգնած քաղաքական գործիչներին՝ Դուք տեսնո՞ւմ եք իշխանությանը հակակշռող ընդդիմադիր բևեռ:
-Հասարակությունը կարողանում է ճիշտ զարգանալ, եթե ընդդիմությունն իշխանության հետ կառուցողական քայլեր է իրականացնում: Եթե սա հասկանա ընդդիմությունը և խնդրահարույց հարցերի վերաբերյալ իշխանության հետ լուծումներ գտնի, երկիրն արագ զարգացում կունենա:
-Շատերը կարծում են, որ այս պահին ճիշտ կլիներ հանրաքվեի անցկացումը կասեցվեր:
-Ինչո՞ւ: Այսօրվա տնտեսական, քաղաքական, սոցիալական վատ վիճակի համար գործող սահմանադրությունն անմասն չէ:
-Էական տարբերություն կլինի՞, եթե հանրաքվեն անցկացվի երեք, չորս ամիս հետո:
-Իսկ ի՞նչն է խանգարում, որ այսօր այն տեղի ունենա:
-Զորօրինակ՝ արտաքին զարգացումները, որոնք ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենում Հայաստանի վրա:
-Աշխարհում զարգացումներն ի՞նչ կապ ունեն Հայաստանի հետ, այդ դեպքում, բերեք թոշակ չվճարենք մարդկանց: Դա լուրջ հիմնավորում չէ: Հակառակը, քիչ ժամանակ է մնացել 2017-ի ընտրություններին և պետք է օրենսդրական առումով էլ դրան պատրաստ լինել:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1127

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ